Իտալացի մաֆիոզիները, որոնց կորոնավիրուսի պատճառով բանտից ժամանակավորապես տեղափոխել էին տնային կալանքի, կվերադառնան բանտ, հայտարարել է արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդը, որին քննադատության էին ենթարկել ավելի քան 370 մաֆիոզիների և թմրավաճառների ժամանակավոր ազատ արձակման համար:

Corriere della Sera-թերթը հայտնել է, որ առաջին կալանավորներից մեկը, ով վերադարձել է բանտ, Cosa Nostra-ի դատապարտված պարագլուխ Անտոնիո Սակոն է եղել: Նա այն փոքրաթիվ բարձրաստիճան մաֆիոզիներից մեկն էր, որոնք ժամանակավորապես ազատ էին արձակվել՝ չնայած պահվում էին մեկուսարաններում։

Պատգամավորների պալատում հինգշաբթի օրը, պատասխանելով արդարադատության հանձնաժողովի անդամների հարցերին, Բոնաֆեդը հաստատել է, որ մաֆիոզիներին վերադարձնում են բանտ: