104-ամյա կորեուհի Չխվե Սան Բունը հաղթահարել է կորոնավիրուսը, հաղորդում է RG-ը:
Փհոհան քաղաքի կլինիկայում հայտնել են, որ նա դուրս է գրվել:
Հարկ է նշել է, որ կնոջ համար այդ հաղթանակը հեշտ չի տրվել: Տարեց կինը կլինիկայում ավելի քան 2 ամիս է անցկացրել: Կինը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվել, երբ նրան միացրել են թոքերի արհեստական շնչառության սարքին: Նրա մոտ էնտերիտ եւ թոքերի բորբոքում է եղել: Սակայն արդյունքում օրգանիզմը հաղթահարել է հիվանդությունը:



























