Աշխարհի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ Noma-ն, որը տեղակայված է Կոպենհագենում, մայիսի 21-ին կբացվի որպես բուրգերներով սննդի կետ երկամսյա դադարից հետո՝ պայմանավորված կորոնավիրուսի պատճառով Դանիայում սահմանված կարանտինով: Այդ մասին ասվում է ռեստորանի պաշտոնական կայքում հրապարակված շեֆ-խոհարար Ռենե Ռեդզեպիի ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հնարավորություն են տվել բացել Noma-ի դռները Դանիայում սահմանափակումները մեղմացնելուց հետո»-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դեռեւս ռեստորանը կաշխատի սովորական ռեժիմում: Հյուրերի համար հասանելի է գինու բարը բաց երկնքի տակ՝ ռեստորանի հարեւանությամբ կահավորված տարածքում: Որպես խորտիկներ՝ կառաջարկվի բուրգերների երկու տեսակ՝ մսով եւ բուսակերների համար նախատեսված: Noma-ում նշում են, որ ռեստորանի այդ ֆորմանը «ամբողջովին նոր մտահղացում է»:
Ենթադրվում է, որ այդ տեսքով ռեստորանը կաշխատի մի քանի շաբաթ: Սովորական ռեժիմում ռեստորանի աշխատանքները վերականգնելու օրը չի հաղորդվում: «Մեզ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ բոլոր մեխանիզմները վերականգնելու համար: Փաստը, որ ռեստորանն այդքան երկար ժամանակ փակ էր, նշանակում է, որ մեր թիմին կպահանջվի մի քանի շաբաթ նախքան կարանտինը գրանցած մակարդակին վերադառնալու համար»,-նշվում է Ռեդզեփիի հաղորդագրության մեջ:
Noma-ն ամենահայտնի ռեստորաններից մեկն է, որը բացվել է 2003 թվականին Կոպենհագենում: Այն գտվում է մայրաքաղաքի կենտրոնում: «Միշլեն» ուղեցույցում (ռեստորանների ամենաազդեցիկ վարկանշային մեխանիզմն է) այն գնահատվում է երկու աստղ (առավելագույն երեքից): 2010 թվականին այն ճանաչվել էր որպես աշխարհում լավագույն ռեստորան Restaurant գաստրոնոմիական պարբերականի վարկածով: Ռեստորանի անվանումը դանիական «nordisk» եւ «mad» բառերի հապավում է, ինչը թարգմանվում է որպես «հյուսիսային սնունդ»:




























