Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր, կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր, կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։
- Խուսափում է օգտագործել «Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ» արտահայտությունը, համառորեն ասելով «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ», հաջորդ փուլում կօգտագործի «փաստացի իշխանություններ" արտահայտությունը։
- Խուսափում է օգտագործել «Արցախ» անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև «Խանքենդի» անվանումը։
- «Լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին» բանաձևը փաստորեն նշանակում է հրաժարում Արցախի անկախությունից։ Այլ բան այդ բանաձևը նշանակել չի կարող։
- «Լեռնային Ղարաաղի ադրբեջանական համայնքի» միջազգայնորեն ճանաչման փորձերը նույնպես Հայաստանի ընտրված ներկայացուցիչների լռելայն համաձայնության նշանն է։ Համենայն դեպս որևէ դիվանագիտական քայլ դրա դեմ չի արվել։
- Մայիսի 8-ին նշանակված Քոչարյանի խափանման միջոցի դատը նույնպես ընտրված վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բարի կամքի դրսևորումն էր»։





























