Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները բացահայտում են, որ վարչապետը նրանց հետ փակ հանդիպումներ է ունենում, որոնց ժամանակ սորոսականներն իրեն միջնորդում են հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել։ Ի՞նչ հաճախականությամբ է վարչապետը նման հանդիպումներ կազմակերպում նրանց հետ եւ ի՞նչ քրեական գործերի շուրջ ենք նրանք միջնորդություններ ներկայացնում։  Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:

Վարչապետն էլ հայտնեց, որ 2020 թվականին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում չի ունեցել. «Սարսափելի բացահայտումներ էր, բա էսքանից հետո ո՞նց է լինելու։ Ես փակ հանդիպումներ սովորաբար չեմ ունենում, առավել եւս հասարակական կազմակերպությունների հետ իմ բոլոր այդ սեկտորի ներկայացուցիչների հետ իմ բոլոր շփումների մասին եղել են հաղորդագրություններ։ Համենայն դեպս ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, հանդիպել եմ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ ՀԿ-ի հետ ես առանձին հանդիպում չեմ ունեցել։ 2019 թվականին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում չեմ ունեցել, 2018 թվականին գուցե 1 կամ 2 անգամ։ Այնպես որ այդ դավադրությունների տոնայնությունը խնդրում եմ, եկեք թողնենք»։

Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կարելի է ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել։