Մոսկվայում Զեմլյանոյ վալում գտնվող բանկի մասնաճյուղում անհայտ անձը մի քանի մարդու պատանդ է վերցրել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկությունների՝ պատանդ է վերցվել մինչեւ 6 մարդ:

Խոսքը «Ալֆա-բանկի» մասնաճյուղի մասին է:

Դեպքի վայր է մեկնել Ռոսգվարդիայի հատուկ ջոկատը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ պատանդներին պահողի հագին սեւ բաճկոն է եւ սպորտային անդրավարտիք, նա սեւ դիմակով է: «Նրա ձեռքին դեղին փաթեթ է, նրա խոսքով՝ պայթուցիկ սարքով»,- ամփոփել է աղբյուրը: Իրավապահ մարմինների աշխատակիցները չարագործի հետ բանակցություններ են վարում: 

«Ինտերֆաքս» գործակալության զրուցակցի խոսքով՝ առեւտրային բանկի մասնաճյուղ է մտել հաճախորդ եւ սկսել պայթյունով սպառնալ: Նա պահանջել է արգելափակել դռները եւ բռնությամբ այնտեղ է պահում մի քանի աշխատակիցների:

«Ինտերֆաքսի» տրամադրության տակ առայժմ պաշտոնական աղբյուրներից տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ չկան: