Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է CBS News-ը:

Մեկ օրում գրանցվել է վարակման 21 նոր դեպք:

Պաշտոնյաների խոսքով՝ սահմանափակումներ, հավանաբար, կչեղարկվեն մի քանի շաբաթվա ընթացքում:

Նոր Զելանդիան փակել էր իր սահմանները մարտի 19-ին եւ նույն օրը խիստ կարանտին սահմանել:

Ընդհանուր առմամբ երկրում անցկացվել է 267 435 թեստ: 5 մլն բնակչություն ունեցող երկրում վարակվածների թիվը հասնում է 1504-ի, մահացել է 21 մարդ: