Ճապոնիայում ունիվերսալ կեռիկներ են մշակվել, որոնք  կորոնավիրուսի տարածման պայմաններում թույլ են տալիս անհպում վերելակ կանչել, բացել դռները, երթեւեկել մետրոյով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ տարբեր տեսակի մետաղական մասերի արտադրության փոքր գործարանի  եկամուտները կիսով չափ կրճատվել էին կորոնավիրուսի պատճառով:

Կեռիկը պատրաստված է տիտանիից, այն հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափի մեջ եւ բազմաֆունկցիոնալ է. դրանով կարելի է անհպում բռնել տրանսպորտի բռնակներից, վերելակ կանչել կամ բացել դուռը, նշվում է հաղորդագրության մեջ:

Արտադրողը նախատեսում է սկսել իր մշակման առցանց վաճառքը: