Բելգիայի թագավորի զարմիկ, արքայազն Իոահիմ Բելգիացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս Իսպանիայում կայացած երեկույթն այցելելուց հետո, հաղորդում է Reuters-ը։

Ըստ իսպանական ԶԼՄ-ների հրապարակումների՝ երեկույթի մասնակիցները խախտել են կարանտինի կանոնները, քանի որ հավաքված մարդկանց թիվը գերազանցել է նորման։

28-ամյա արքայազնն այցելել է երեկույթը մայիսի 25-ին, տեղեկացրել է Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ արքայազնը մեկնել է Իսպանիա Բելգիայից ուսումնական պրակտիկայի համար եւ դեռեւս գտնվում է Իսպանիայում։

El Pais իսպանական թերթը գրել է, որ երեկույթին մասնակցել է եւս 26 մարդ։

Ընդ որում՝ համաձայն տեղի կարանտինային կանոնների՝ թույլատրվում են մինչեւ 15-հոգանոց հավաքները։ Երեկույթի բոլոր մասնակիցներն այժմ գտնվում են կարանտինում։

Իսպանիայի կառավարության ներկայացուցիչն անվանել է մասնակցությունը երեկույթին «ամբողջովին անպատասխանատու» եւ հայտարարել, որ դա կարող էր հանգեցնել վարակի նոր ալիքի եւ, որպես հետեւանք, կարանտինի պայմանների հերթական խստացման։