Նոթինհեմի համալսարանից աստղագետներ Թոմ Ուեթսբին եւ Քրիստոֆեր Քոնսելիսը գնահատե գնահատել են մեր գալակտիկայում քաղաքակրթությունների թիվը: Նրանց տվյալներով՝ Ծիր կաթինում դրանք 36-ն են:

Այս մասին գիտնականները գրել են հոդվածում, որը հրապարակվել է The Astrophysical Journal ամսագրում:

Հեղինակները հիմնվել են երկնային տեսակի մոլորակների թվի մասին ժամանակակից պատկերացումների վրա, ինչպես նաեւ Երկրի վրա կյանքի էվուլյուցիայի տեմպերի վրա: Ելնելով տարբեր գնահատականներից՝ նրանք ստացել են 4-211 քաղաքակրթությւոններ մեր գալակտիկայում, ավելի հավանական նշանակությամբ՝ 36-ը. հաղորդում է Nakes-Science-ը:

Այդ հաշվարկներում, ինչպես նշում են հեղինակները, անհայտ է քաղաքակրթությունների գոյության ժամկետը: