Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 5/2 շենքի թիվ 54 բնակարանում գտնվում է 81-ամյա տարեց կին, որը դռան զանգերին չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 81-ամյա Սեդա Մանուկյանի դին:




























