Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի այգեգործական ընկերության 20-րդ փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 37 տանը հնարավոր է դիակի առկայութուն (տարածքում յուրահատուկ հոտ է) եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը. հայտնաբերվել է անձը չպարզված, մոտ 60 տարեկան տղամարդու դիակ եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: