«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մենք տեղեկացանք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Խոսքը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների մասին է, որի շրջանակներում կենսաթոշակներ էին վճարվել մեծ թվով մահացած անձանց:

Մեր տեղեկություններով, քննության ընթացքում հնարավոր է մեղադրանքներ առաջադրեն ծառայության պետին` Վազգեն Խաչիկյանին, եւ տարածքային մասնաճյուղերի ղեկավարներին»: