ԵԱՏՄ երկրներում էներգետիկ ռեսուրսների առեւտրում նպատակահարմար է ռուբլով հաշվարկների անցումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նրա գնահատմամբ՝ եթե պրակտիկայում չընդլայնվեն ազգային արժույթով փոխադարձ հաշվարկները, մասավորապես՝ էներգետիկ ռեսուրսների մասով փոխադարձ հաշվարկներում ռուբլու անընդունելիության դեպքում, ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերը խթան չեն ունենա ԵԱՏՄ մասին պայմանագրի պահանջները կատարելու, ինչպես նաեւ համապատասխան նորմատիվներ եւ փաստաթղթեր ընդունելու եւ ստորագելու համար:
Թավադյանը նշեց, որ անհրաժեշտ է ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածի հստակ իրականացում եւ այդ փաստաթղթում մինչեւ 3 տոկոսային կետ գնաճի մակարդակների միջեւ տարբերության փուլային նվազեցումը:
Թավադյանը հավելեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճի համար անհրաժեշտ է համաձայնեցնել արժութային քաղաքականությունը:





























