Կիրակի նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 25 միլիոնը։ Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որոնք հավաքագրվում են միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տրամադրած հաշվարկների հիման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Համալսարանի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 25 009 250, մահացել է 842 702, առողջացել՝ 16 411 400 մարդ։ Վարակման դեպքերի մեծամասնությունը (5 961 582) գրանցվել է ԱՄՆ-ում, որին հաջորդում է Բրազիլիան (3 846 153) եւ Հնդկաստանը (3 542 733)։





























