Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Վանաձոր քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 62-ամյա Մյասնիկ Ա.-ին եւ նրա ուղեւորներ` 34-ամյա Գեւորգ Մ.-ին ու 21-ամյա Ալիկ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 32 մետրանոց մետաղյա խողովակներով:
Պարզվել է, որ Գեւորգ Մ.-ն մայիսի 16-ին դրանք կտրել եւ գողացել է Վ. Համբարձումյան փողոցի թիվ 13 շենքի տանիքից, իսկ երկու օր անց վաճառել Մյասնիկ Ա.-ին եւ Ալիկ Ա.-ին:
Կատարվում է հետաքննություն:




























