Ֆրանսիացի զբոսաշրջիկին, որը Իտալիայում լողափից ավելի քան 4 ֆունտ (մոտ 2 կգ) սպիտակ ավազ է վերցրել, 1000 եվրո տուգանել են, փոխանցում է CNN-ն։
Տղամարդուն ձերբակալել են Սարդինիայի Կալյարի Էլմաս օդանավակայանում՝ ուղեբեռում 4,4 ֆունտ ավազով։
Սարդինիայի Անտառային ռեյնջերների մամուլի ծառայությունից հայտնել են, որ շիշն առգրավվել է։
Նշվում է, որ Իտալիայում դեռեւս 2017 թվականին օրենք է ընդունվել, որի համաձայն Սարդինիայի լողափերից ավազ տանելն ապօրինի է համարվում։
Այս օրենքը խախտողների համար տուգանքը կազմում է 500-ից մինչեւ 3 հազար եվրո։





























