Հայաստանի ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 20 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 111 հարց, միջազգային 9 պայմանագիր:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 20-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:
Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 23-ի ԱԺ նիստում:




























