Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը հանդես է եկել դիմակային ռեժիմի պահպանման մասին զգուշացմամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թուրքիայի առողջապահության նախարարությունն ու ՆԳՆ-ն որոշել են երկրի տարածքում պարտադիր կանոններ մտցնել:
Թուրքիայի ողջ տարածքում պարտադիր է դիմակ կրելը գրեթե ամենուր տնից դուրս՝ ցանկացած բաց եւ փակ տարածքներում, հասարակական կուտակման վայրերում, գրասենյակներում, գործարաններում եւ այլն:
Հավելյալ հարցերի դեպքում Վրաստանի քաղաքացիները կարող են դիմել հետեւյալ համարներով՝ Անկարայում՝ +90 533 690 30 40; +90 539 220 82 80, Ստամբուլում՝ +90 541 818 44 00, Տրապիզոնում՝ +90 541 326 22 26, Իզմիրում՝ +90 530 280 45 08:
Թուրքիայում այս պահի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 281,5 հազար եւ մահվան ավելի քան 6,7 հազար դեպք:



























