Ֆրանսիական «Լուի Բերժե» խորհրդատվական ընկերության տնօրեն Քրիս Գերմանակոսը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին առաջարկել է

խորհրդատվական ծառայությունների մատուցել քաղաքապետարանի իրականացրած ծրագրերում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրենը նշել է, որ «Լուի Բերժե» ընկերության կողմից շուրջ 140 երկրներում խորհրդատվական ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, ճարտարապետության, շինարարության եւ մի շարք այլ ոլորտների շրջանակում:

Ներկայացնելով քաղաքապետարանի քաղաքականությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երեւանն այսօր մեծ դաշտ է ապահովում ներդրումների համար եւ առաջիկայում քաղաքային տնտեսության մի շարք  ներդրումային ծրագերի մասով սպասվում են մրցույթներ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ համագործակցության հնարավոր այլ ուղղությունների շուրջ: