Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը` իր հոր` Անդրանիկ Մարգարյանի մահվան պատճառների վերաբերյալ:

«Այդ մտքերն անհեթեթ են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ: Ավելին, ես դա համարում եմ շահարկում, դա անընդունելի է իմ ընտանիքի համար»,- լրագրողներին ասել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, գրող Մերուժանը հայտնել էր, թե նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր բնական մահով չի մահացել: