Microsoft ընկերությունը վերջերս զգուշացրել է Բայդենի նախընտրական քարոզչությամբ զբաղվող ընկերությանը, որ վերջինս դարձել է ռուս հաքերների թիրախը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր 3 աղբյուրներին:

Նշվում է, որ հարձակման փորձ է կատարվել SKDKnickerbocker ընկերության վրա:

Հաղորդվում է, որ հաքերներին չի հաջողվել հասնել ընկերության ցանցերին:

Ընկերությունում եւ Բայդենի մամուլի ծառայությունում տեղեկությունը չեն մեկնաբանել: