Թաիլանդը քննարկում է արտասահմանցիների համար հատուկ տուրիստական վիզա սահմանելու հարցը, հաղորդում է The Star-ը: Այս մասին հայտարարել է Թաիլանդի տուրիզմի վարչության ղեկավար Յուտասակ Սուպասորնը:

Նրա խոսքով՝ նախնական վիզան տրամադրվում է 90 օրով, սակայն կարող է երկու անգամ երկարաձգվել նույն ժամկետով, այսինքն՝ երկրում մնալու առավելագույն ժամկետը կլինի 270 օր: Նման վիզան հարմար է զբոսաշրջիկների համար, ովքեր երկար ժամանակով բնակվում են Թաիլանդում:

Թաիլանդի տուրիզմի վարչության ղեկավարի խոսքով՝ զբոսաշրջիկների մուտքի թույլտվության դեպքում անհրաժեշտ  է պահպանել անվտանգության բոլոր միջոցառումները: «Եթե չորրորդ եռամսյակում իրավիճակը չլավանա, եւ ոչ մի զբոսաշրջիկ չժամանի  Թաիլանդ, կարող ենք կորցնել 2,5-4 մլն աշխատատեղ զբոսաշրջային ոլորտում»,-ասել է նա:

Արտասահմանցիների առանձին կատեգորիայի՝ դիվանագետների, ՄԱԿ ներկայացուցիչների, բուժման նպատակով մեկնող արտասահմանցիների մուտքը Թաիլանդ թույլատրվում է:

2019 թվականին Թաիլանդ է այցելել գրեթե 40 մլն զբոսաշրջիկ: