Մոտ երկու ամիս առաջ Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նախընտրական քարոզարշավին ընտրողներին խոստացել էր քաղաքի միակ զբոսայգու տարածքից ոչ մի կտոր հող չվաճառել: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Արմավիրի քաղաքային զբոսայգու որոշ հատվածշներ քաղաքային իշխանություններն արդեն վաճառել են ինչ-որ մարդկանց` կառուցապատում իրականացնելու համար:
Ըստ շրջանառվող լուրերի` այգում մի հողատարծք էլ գնել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն այդտեղ բանկ կառուցելու նպատակ ունի: Այգում արդեն ծառահատումներ են իրականացվում, հավատում են հաստ ու կանաչ ծառեր: Ի դեպ, քաղաքապետ Խլղաթյանը կատարվածը ծառահատում չի համարում, ըստ նրա` տարածքը մաքրում են թափոններից, որ ծառեր տնկեն:




























