ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհին 100 տարի առաջ ուղարկված նամակ է ստացել նամակ է ստացել, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի հետ զրույցում Բրիթանի Քիչը պատմել է, որ նախ նշանակություն չի տվել նամակին, քանի որ զբաղված է եղել երեխաներով եւ ամենօրյա գործերով, սակայն անսովոր է համարել նամակ ստանալը, քանի որ մեր օրերում ոչ ոք դրանով չի զբաղվում:
Ապա կինը նկատել է նամակի վրա նշված տարեթիվը՝ 1920 թվական, հոկտեմբերի 29, ոմն Ռոյ ՄքՔուինի կողմից:
Իր զարմիկին ուղղված նամակում Ռոյը պատմել է իր ընտանիքի մասին եւ հետաքրքրվել պապիկի եւ տատիկի առողջության մասին:
Բացիկի վրա Հելոուինի թեմայով պատկեր է եղել:





























