AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները վերսկսվել են Դեղամիջոցների եւ բժշկական ապրանքների կարգավորման գործակալության կողմից փորձարկումների վերսկսման անվտանգությունը հաստատելուց հետո, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Այս շաբաթ պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել էին դրանց մասնակցի հիվանդության պատճառով:

«Ստանդարտ վերանայման գործընթացը պատվաստումների գլոբալ փորձարկումներում կամավոր դադարի է հանգեցրել, որպեսզի անկախ հանձնաժողովներին եւ միջազգային կարգավորող մարմիններին թույլ տրվի ծանոթանալ անվտանգության տվյալներին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Բացի այդ, ընդգծվում է, որ բրիտանական հանձնաժողովը եզրակացություններ է արել իր հետաքննությունից ու Դեղամիջոցների եւ բժշկական ապրանքների կարգավորման գործակալությանը խորհուրդ է տվել վերսկսել փորձարկումները: