Ամստերդամյան BonusFinder.com պորտալը չիզբուրգեր համտեսող է փնտրում` Միացյալ Նահանգներում լավագույն բուրգերը գտնելու համար. Համբուրգերները կգնահատվեն այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են կառուցվածքը, համեմունքը, հացիկի փափկությունը, համը, օգտագործված բաղադրիչների բարդությունը, սոուսի համը, պանրի բույրը եւ յուղալիությունը, ինչպես նաեւ` արժեքի եւ որակի հարաբերակցությունը:
Հաղթողը 500 դոլար կստանա, այդ թվում` ուղեւորության եւ չիզբուրգերներ գնելու համար գումար, որոնք դիմորդը պետք է փորձի: Ընկերությունը հայտարարել է, որ պատահականորեն ընտրված հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին:
Ընկերության կանադական կայքը նման հաստիք է առաջարկում է նաեւ Կանադայի լավագույն չիզբուրգերների որոնման համար:





























