Բելառուսի Պետհսկողության կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմության գրասենյակի սեփականատերերի  դեմ՝ հարկերից խուսափելու կասկածանքով:

Քրեական գործ է հարուցվել ՔՕ 243-րդ հոդվածի 2-րդ մասով: Չվճարված հարկերի գումարը կազմել է ավելի քան 6 մլն բելառուսական ռուբլի (մոտ 2,3 մլն դոլար):

Tut.by-ի հաղորդմամբ՝ հոդվածով նախատեսված է մինչեւ 7 տարի ազատազրկում: