Իշխանություն-ԲՀԿ «փոխհրաձգությունը» չի դադարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել, որում համաձայնել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ երեկ խորհրդարանում արված հայտարարության հետ, որը նա արել էր դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին։ Վարչապետը գրել էր, թե սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց, իսկ հետո էլ զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ:
Նիկոլ Փաշինյանի գրառումից շատ չանցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր, թե ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե վստահ է, որ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գեւորգ Պետրոսյանին, քանի որ ըստ իր լսած տեղեկությունների՝ Գեւորգ Պետրոսյանը առողջական խնդիրներ ունի եւ դա է նաեւ պատճառ հանդիսացել, որ տարիներ առաջ Պետրոսյանը լքել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։
Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ։
Պարոն Պետրոսյան, Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումը ո՞ւմ է վերաբերում։ Ինչպե՞ս կարձագանքեք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
Ես չեմ կարող ասել՝ պարոն Ծառուկյանի գրառումը ում է վերաբերել, բայց Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կասեմ հետեւյալը՝ նախ, եթե այդ գրառումն ինձ վերաբերեր, ինչո՞ւ էր պարոն Ծառուկյանն ինձ երկրորդ անգամ ընդգրկում ԱԺ պատգամավորների թեկնածուների ցուցակ։ Երկրորդ՝ ես մինչեւ հիմա գիտեի, թե հղիությունը միայն ֆիզիկապես է լինում, բայց պարզվում է նաեւ, որ հղիությունը բարոյապես էլ է լինում։ Փաստորեն, Ալեն Սիմոնյանը հղի է իմ մտքերից եւ քանի որ նա քաջություն եւ ունակություն չունի սեփական գաղափարով իմ մասնագիտական եւ օբյեկտիվ գնահատականներին հակադարձել, նա ստիպված ուզում է հակասություն ստեղծել իմ եւ պարոն Ծառուկյանի մեջ, բայց Ալեն Սիմոնյանը ծովում մի ավազահատիկ է, որպեսզի կարողանա իմ եւ պարոն Ծառուկյանի միջեւ հակասություն ստեղծել։ Եվ բարոյական չէ մարդու առողջական վիճակի մասին դատողություններ անել, եթե դու դրա մասին տեղեկություն չունես։
Այ, տղա, դու ինչ գիտես ես ինչ խնդիր եմ ունեցել, ունեցե՞լ եմ, թե՞ չեմ ունեցել կամ դա ի՞նչ քաղաքական քննարկումների թեմա է։ Ալեն Սիմոնյանը հոգեպես, բարոյապես հղի է ինձնից, ես խորհուրդ կտամ ինքը դիմի գինեկոլոգին, երեւի իրեն կարողանան օգնել, կամ ինքը դիմի հոգեբանի, իրեն կարողանան օգնել։ Նա ընդհանրապես քաղաքական գործոն չէ, եւ ես նրա որեւէ հայտարարություն ցանկություն չունեմ մեկնաբանելու։ Իսկ ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, դա եղել է 11 տարի առաջ, ունեցել եմ որոշակի խնդիրներ, միշտ էլ մարդ կարող է առողջական խնդիր ունենալ, այսօր էլ ինքնազգացողությունս լավ չէր, չեմ եկել, բայց դա հի՞մք է, որ Ալեն Սիմոնյանը ճողվի, եթե նա ճողվելու հետ սեր ունի կարող է գնալ տարբեր գործիքների վրա ճողվի, երեւի դա իրեն հաճույք է պատճառում։ Եթե ինքը հանկարծ սահմանը շատ անցավ ես էլ կարող եմ սահմանն անցնել ու այդտեղ տուժողը հաստատ ինքն է լինելու։
Պարոն Պետրոսյան, Դուք ասում եք, որ չեք կարող ասել, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ում է վերաբերում, իսկ կարդացե՞լ եք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որը ԿԳՄՍ նախարարի երեկ արված հայտարարության վերահաստատումն է։
Եթե Նիկոլ Փաշինյանն այդ գրառումը ուղղել է պարոն Ծառուկյանին, ուրեմն նա պարզապես անգրագիտություն է դրսեւորել, որովհետեւ իր այդ հայտարարությամբ ինքը խախտում է անմեղության կանխավարկածը։ Ինքն ամեն օր խոսում է օրինականությունից, բայց ամենակոպիտն ինքն է խախտում այդ օրինականությունը։ Եթե ինքը պարոն Ծառուկյանի մասին է գրել, այնտեղ անուն չկա նշված եւ կոռեկտ չէ, որ ես դա որակեմ Ծառուկյանի հասցեին ասված, եթե դա էդպես է ասել, ուրեմն ամենառաջինը Նիկոլ Փաշինյանը պետք է իր առողջական վիճակը ստուգի, որը բնակչության մեծամասնության մոտ արդեն կասկածի տեղիք է տալիս, հետո նոր իր ձեռքի տակ վազվզող երեխաները՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի եւ իր նմանների ուրիշների առողջության մասին դատողություններ անեն։
Ես չեմ գալիս Ազգային ժողով, որովհետեւ ամենախայտառակն այն է, որ երբեւէ որեւէ իշխանության օրոք նման հետապնդում չի եղել քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ, որ ինձ ամենաբարձր մակարդակներից տեղեկացնում են, որ պատրաստվում են ԱԺ-ում իմ դիմակ չկրելու պատճառով մեծ սկանդալ ստեղծել եւ բարձրացնել իմ պաշտոնանկության հարցը։ Ես այդ մանդատի կարիքը չունեմ էլ, էդ իրենք են մանդատացավով տառապում, որ ոմանք մանդատից զրկվեն, գնալու են ֆայլաբազարում կանգնեն համբալի աշխատանք կատարեն։
Ես մանդատը պահելու խնդիր չունեմ, պարզապես հաշվի առնելով, որ ես քաղաքական ուժ եմ ներկայացնում եւ ինձ հետ կապված գործողություններով կամա թե ակամա անդրադառնալու են ԲՀԿ-ի անվան հետ պետք է կապեն, ես դրա համար հլը որ ինձ պահում եմ, բայց գալու եմ ԱԺ ու շատ մեծ անակնկալ եմ մատուցելու էդ շառլատաններին, որ իրենք իրենց բան ու գործը թողած մոռացել են, թե ինչո՞վ պետք է զբաղվեն, ընկել են անհատ մարդկանց հետեւից, ինչ-որ բամբասանքներ են հյուսում, մարդկանց վիրավորում են։ Ես կոնկրետ մասնագիտական քննադատություն եմ հնչեցնում, Ալեն Սիմոնյանին, էդ մանկիկին ես հրավիրում եմ հրապարակային բանավեճի՝ Ազգային ժողովի գործունեության ոլորտին վերաբերող ցանկացած հարցով, եթե էդ մանկիկը այդքան քաջություն կունենա գա ինձ հետ մասնագիտական բանավեճի եւ հասարակության մեծամասնությունը կգտնի, որ էդ բանավեճում հաղթողն ինքն էր, ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, ես հասկանում են, որ ես իրենց բկին ոսկոր եմ կանգնած, դրա համար իրենք ամեն կերպ ուզում են ինձ վարկաբեկել, ամեն կերպ հասնել նրան, որ ես չհասնեմ խորհրդարանում օրինագծերի քվեարկությունների կեսից ավելիին, որ բարձրացնեն իմ պաշտոնանկության հարցը։ Բայց ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ մանդատս վայր դնել, եթե դա ինձնից կպահանջի քաղաքական ղեկավարս, իսկ մյուսների կարծիքը ինձ բացարձակապես չի հետաքրքրում, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի կարծիքը, որի անունը կապվում է շատ ամոթալի երեւույթների հետ։
Այս ընթացքում, քաղաքական թիմում երբեւէ քննարկվե՞լ է Ձեր պաշտոնանկության հարցը։
Բացարձակապես, նման խնդիր ընդհանրապես չի եղել, ես իմ քաղաքական ղեկավարի հետ շատ բարիդրացիական, համագործակցային հարաբերությունների մեջ եմ, պարզապես Ալեն Սիմոնյանը, իր նմանները եւ ԼԳԲՏ նախարարը (հեղ․նկատի ունի ԿԳՄՍ նախարարին) չեն կարողանում ինձ հակադարձել, դրա համար անունս կապում են նման բաների հետ։ Ամոթ է, որ իրենք նման բաներով են զբաղված, որովհետեւ ո՛չ նախարարն է իր զբաղեցրած պաշտոնից հասկանում, ո՛չ էլ Ալեն Սիմոնյանն իր կարգավիճակից։ Ալեն Սիմոնյանը ողբալի դեմքով շրջում էր, երբ 2017թ․-ի Ազգային ժողովի ընտրություններում իրեն մանդատ բաժին չէր հասել, նա կյանքում չէր մտածել, որ կարող է հայտնվի Ազգային ժողովում պատգամավորի կարգավիճակում, առավել եւս՝ տեղ զբաղեցնի ԱԺ-ի նախագահությունում։ Նա ցայտնոտի մեջ է, այս տարիները իր երազանքի տարիներն են, բայց կգա մի ժամանակ, երբ նա չի ունենա մանդատ, եւ կկորցնի ամեն ինչ, ինչ որ ձեռք էր բերել մանդատի շնորհիվ։ Իսկ ես մանդատ չունենալով ոչինչ չեմ կորցնում, հակառակը՝ ունենալով եմ շատ բանից զրկվել, եւ հիմա մեծ հաճույքով մանդատս վայր կդնեմ եթե դա իմ քաղաքական ղեկավարի եւ մեր քաղաքական թիմի ցանկությունը լինի։





























