Նախկին մոդել եւ դերասանուհի Էմի Դորիսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 1997 թվականին կատարած սեռական ոտնձգությունների մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Guardian-ի վրա հղումով:

Դորիսի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերի 5-ին Նյու Յորքում թենիսի բաց առաջնության ժամանակ զուգարանում, որտեղ Թրամփը ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ: Այդ ժամանակ նա 24 տարեկան էր, իսկ Թրամփը՝ 51:

Նրա խոսքով՝ Թրամփը դիպչել է իր ամբողջ մարմնին եւ այնպես է բռնել, որ ինքը չի կարողացել դուրս պրծնել նրա գրկից: Դորիսը նախագահի գործողությունները համեմատել է ութնոտնուկի հետ:

«Տպավորություն էր, թե ինձ ութնոտնուկ է գրկել: Գիտեմ, որ էլի են եղել մարդիկ, ովքեր նման բան են ասել»,-պատմել է նա:

Դերասանուհին իր պատվածն ապացուցել է միջոցառման տոմսերով եւ Թրամփի հետ լուսանկարներով:

Դորիսը մտադիր էր այդ մասին պատմել դեռեւս 2016 թվականին, սակայն չի համարձակվել այդ քայլի գնալ՝ վախենալով իր ընտանիքի համար:

Ավելի վաղ 20 կին Թրամփին մեղադրել է ոտնձգությունների մեջ, սակայն ոչ մի գործ դատարան չի հասել:

Թրամփը հերքում է ոտնձգությունների եւ ամուսնական դավաճանությունների մասին մեղադրանքները: