Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբի թիկնապահն ԱՄՆ այցից հետո զենքը թողել է ինքնաթիռում եւ ազատվել աշխատանքից, հաղորդում է CNN-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ տեղյակ են տվյալ միջադեպից:

Թիկնապահն ազատվել է աշխատանքից: Ավելի վաղ տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Ռաաբի թիկնապահի նկատմամբ հետաքննություն է անցկացվում:

Նշվում է, որ տվյալ միջադեպը խուճապ է առաջացրել ինքնաթիռում:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Վաշինգտոնում կայացել է Դոմինիկ Ռաաբի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: