Ըստ 2020 թվականի 9 ամիսների տվյալների՝ Արցախի բնակիչները 200 միլիոն դրամով ավելի հարկեր են վճարել, քան նախապես կանխատեսվել էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Սա ոչ այլ ինչ է, քան հայրենասիրություն: Հանրապետության բոլոր գերատեսչություններն ու կառույցները անխափան աշխատում են, աշխատավարձերն ու կենսաթոշակները տրվում են ժամանակին: Սննդամթերքի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Կոմունալ ծառայությունների չվճարման պատճառով ընդհատումներ չեն լինի: Վաղը կգործարկվի «թեժ գծի» հեռախոսահամար՝ Արցախից Հայաստան եւ հետադարձ ելքի ու մուտքի խնդիրները արագ լուծելու համար»,- ասաց նա:





























