Հայաստանի կառավարության շենքի առջեւ կրկին բողոքում են բացօթյա առեւտրականները: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, բողոքի ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ մարդ, հիմնականում տարեցներ, ովքեր հավաստիացրել են, որ փողոցում աշխատավայրը կորցնելուց հետո իրենց շուկաներում որեւէ տեղ չի առաջարկվել:
«Ես 70 տարեկան մարդ եմ, ինձ զրկել են ապրելու չնչին հնարավորությունից, ինչ պիտի անեմ ես»,- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք նաեւ պաստառնե են պահել «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «Մեզ մի զրկեք գոյատեւելու հնարավորությունից» գրառումներով:



























