Կառավարությունը սահմանված կարգով լուծարել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն, եւ հանձնարարել ընկերության գույքը եւ դեբիտորական պարտքերը հանձնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, իսկ զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերի մարքեթինգային քաղաքականությունից բխող միջոցառումներն իրականացնել հիմնադրամի միջոցով, NEWS.am-ին հայտնել են Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիմնադրամը կզբաղվի նաեւ զբոսաշրջային նոր, մրցունակ փաթեթների ձեւավորմամբ եւ համապատասխան առաջարկություններ կներկայացնի զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնին: Կառույցի կառավարմանը կմասնակցեն պետական եւ մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերը:




























