Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը համարում է, որ հնարավոր է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի տնտեսության որոշ ճյուղերի դեմ: Այդ մասին կիրակի նա հայտարարել է Europe 1 ռադոիկայանին, Cnews հեռուստաալիքին եւ Les Echos թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ քննարկվում են «բոլոր տարբերակները: Ընդ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ «արդյունավետ չէ» մաքսային միության պարզեցումը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ:

Դիվանագետը նաեւ նշել է, որ համարում է, որ Ֆիանսիան «միայնակ է պայքարում Թուրքիայի դեմ» «Այսօր ոչ մի եվրոպական երկիր պատրանքներ չունի Էրդողանի ռեժիմի վերաբերյալ»,-ասել է նա: Ընդ որում՝ նա հավելել է, որ դեռեւս վաղ է ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Մեր բոլոր գործընկերները ձայնի իրավունք ունեն»,-պարզաբանել է Ֆրանսիացի պետքարտուղարը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանն ուշադրություն էր դարձրել, որ Եվրամիությունն արդեն նախազգուշացրել է Թուրքիային, որ դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների այն դեպքում, եթե Թուրքիան  չփոխի իր վարքագիծը: Նրա խոսքով՝ կա հնարավոր պատժամիջոցների ամբողջ ցուցակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լը Դիանը հայտարարել է, որ Թուրքիան իրականացնում է ագրեսիվ գործողություններ Եվրոպայի շուրջ, այդ թվում՝ Լիբիայում, Արեւելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, եւ նաեւ Իրաքում: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին օրերին փոխվել է նախագահ Էրդողանի հայտարարությունների բնույթն ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրոպայի նկատմամբ: