Պաշտպանության նախարարության եւ պաշտպանական արդյունաբերության համալիրի հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է իր աթոռի կապակցությամբ, որը դրված էր մնացած մասնակիցներից հեռավորության վրա: Խորհրդակցության կադրերը ցույց է տվել «Ռոսսիա 1» հեռուստաալիքը:

Միջուկային զենքի մասին հարցերը, որոնք քննարկվել են խորհրդակցության ժամանակ, կրում են գաղտնի բնույթ, եւ դրանք անհնար է քննարկել տեսակապի միջոցով, ուստի զինվորականներն անձամբ են մասնակցել երկրի ղեկավարի նստավայրում, նշել է «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի հաղորդավար Պավել Զարուբինը:

Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ նստավայրում սահմանվել են հատուկ սանիտարական կանոններ, եւ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը դրվել է հեռավորության վրա: Դա նկատել է նախագահը:

«Հեռո՞ւ եք նստել: Ինձնի՞ց եք վախենում, թե՞ ինձ են ձեզնից փայփայում»,-կատակել է նա: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ձեզնից ենք վախենում»,-ի պատասխան՝ կատակել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: