ֆեյսբուքյան իր էջում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրել է.

«Դուք չլսեցիք...

Դուք նայում էիք, բայց չէիք տեսնում:

Դուք լսում էիք, բայց չէիք ընկալում:

Դուք կարդում էիք, բայց չէիք հասկանում:

Փորձում էին բացատրել, բայց դուք չէիք ցանկանում լսել:

Ձեզ փաստեր էին ներկայացվում` անհերքելի, անժխտելի փաստեր, բայց դուք չէիք հավատում, պատասխանում էիք` «Բայց ասում են...»:

Հայտարարում էին, որ « Չի կարելի...», իսկ դուք ասում էիք` «Կարելի է... »:

Ձեզ ասում էին` «Չի կարող այդպիսի բան լինել...», իսկ դուք պատասխանում էիք` «Կարող է...»:

Ձեզ ասում էին` « Ախր, շատ վատ է լինելու...», իսկ դուք պատասխանում էիք` « Ոչինչ, կարևորն այն է, որ «ասում են...»»:

Դուք չլսեցիք...

Դուք մոռացության էիք տվել ձեր իսկ անցյալը...»: