Սիրելի՛ հայրենակիցներ, տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ եւ որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երեւանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, եւ վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։
Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբեւէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։
Ողջախոհություն բոլորիս։
Ավելի վաղ «Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինչպես հայտարարեցին առաջնագծից վերադարձող Կամավորները, Վաղը՝ Նոյեմբերի 18֊ին, ժամը 18։00 տեղի կունենա կամավորների հանդիպում Հանրապետության Հրապարակում։ Չեմ բացառում, որ կլինի նաև հանդիպում ՀՀ Վարչապետի հետ, ինչի մասին օրերս ասաց պ. Նիկոլ Փաշինյանը։
Շատ կարևոր ենք համարում նաև մեր ներկայությունը։
Եւ ուրեմն՝ Վա՛ղը, 18։00 Կառավարության շենքի դիմաց մենք կմիանանք այդ ինքնաբուխ հավաքին։ Կհանդիպենք այնտեղ։
Հ.գ. Սա մենք չենք կազմակերպել, մենք ընդամենը ներկա կլինենք
Հ.հ.գ. Հանդիպման մասին հենց Վարչապետն է ասել։
Սա մեր կազմակերպածը չէ։ Սա հանրահավաք չէ, սա հանդիպում է»։
Ավելի ուշ նա գրել է, որ հանդիպումը չեղարկվել է։
Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ...
Опубликовано Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան Вторник, 17 ноября 2020 г.
Թարմացում Տվյալ Հանդիպումը չեղարկվել է։ Ինչպես հայտարարեցին առաջնագծից վերադարձող Կամավորները, Վաղը՝ Նոյեմբերի 18֊ին,...
Опубликовано Hayk Stepanyan Вторник, 17 ноября 2020 г.




























