Քվեախցերում, որտեղ այսօր քվեարկել են «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին եւ նրա ընտանիքի անդամները, նախապես ախտահանվել են, հաղորդում է On.ge պարբերականը:

Նոյեմբերի 21-ին անցկացվում է Վրաստանի 17 միամանդատ շրջաններում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Իվանիշվիլին քվեարկել է Թբիլիսիի Մթածմինդա շրջանում: Միլիարդատերը ժամանել է թ.4 ընտրատեղամաս իր տիկնոջ, որդու եւ հարսի հետ:

Իվանիշվիլիի անվտանգության պահապանները նախապես մտել են երկու հարեւան քվեախցեր կտորե անձեռոցիկներով պատերը մաքրելու համար: Բացի այդ, այդտեղ նրանք թողել էին ախտահանիչ միջոցներով պոլիէթիլենային տոպրակ:

Նրանց քվեարկությունից հետո անվտանգության աշխատակիցներից մեկը վերադարձել է ախտահանիչները տանելու համար, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն: