Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի Blue Origin տիեզերական ընկերությունը առաջին կնոջը կուղարկի դեպի Լուսին: Այդ մասին ինստագրամյան գրառման մեջ հայտարարել է միլիարդատերը, որը նաեւ հրապարակել է Ալաբամայում NASA-ի Մարշալ տիեզերական թռիչքային կենտրոնում BE-7 տիեզերական սարքի շարժչի թեստավորման տեսանյութ-ը:

«Այս շարժիչը կուղարկի կնոջը դեպի Լուսնի մակերեւույթ»,-ասել է Բեզոսը:

Պարբերականը նշում է, որ միջազգային տիեզերական գործակալությունն արդեն գրեթե որոշել է, թե ով կդառնա 2024 թվականին լուսնագնացներին փոխադրողը:

Անցած տարի NASA-ի ղեկավար Ջիմ Բրանդենսթայնը հայտարարել էր, որ Լուսին կուղարկվի 12 տղամարդ եւ ոչ մի կին, եւ դա պետք է ուղղել:

Երկար տարիների ընթացքում ստեղծվող Blue Origin շարժիչը փորձարկվել է 1245 վայրկյանի ընթացքում: Այն նախատեսված է «Human Landing System» ընկերութայն ազգային թիմի լուսնագնացը սնուցելու համար, գրում է The Guardian-ը: