Իտալիայի ոստիկանությունն անցկացրել է գործողություն հանցավոր խմբավորման գործունեությունը բացահայտելու ուղղությամբ, որը զբաղվել է միգրանտների անօրինական տեղափոխմամբ, հաղորդում է Euronews-ը:
Ամբողջ երկրում ձերբակալվել է 19 մարդ: Այդ մասին շաբաթ հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարարությունը: Ձերբակալվածների շրջանում ոչ միայն Իտալիայի, այլ նաեւ Իրաքի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:
Խուզարկության ժամանակ բռնագրավվել են հեռախոսներ եւ համակարգիչներ, ինչպես նաեւ 25 000 եվրո կանխիկ գումար: ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ խմբավորումն ունեցել է բազաներ Բարիում, Թուրինում, Միլանում եւ Բենթիմիլյեում: Խոշոր գումարի դիմաց դրա անդամները կազմակերպում էին Իտալիայում կամ ուրիշ եվրոպական երկրներում անօրինական միգրանտների մուտքը. այսպես. Աֆղանստանից, Պակիստանից կամ Իրանից ճանապարհորդության համար անհրաժեշտ էր վճարել շուրջ 6000 եվրո մեկ անձի համար:
Ձերբակալություններն իրականացվել էին հետաքննությունների արդյունքում, որոնք անցկացվել են 2018 թվականից, երբ Իտալիայի հարավային ափերի մոտ ժամանող միգրանտների հոսքը խիստ աճել էր:





























