Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով: Գիշերային եւ առավոտյան ժամերին տեղ-տեղ կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, օդերեւութաբանների կանխատեսմամբ, էապես չի փոխվի:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն, գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +4+6:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,  

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,  

Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+5,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+6,

Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,  

Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,

Սյունիք հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3,

Արցախում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3 (հովիտներում գիշերը՝ 0-3,  ցերեկը՝ +3+6):