Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․
«Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։
Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով եւ երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:
Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:
Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․
Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ անցումային կառավարության ձեւավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։
Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետեւաբար՝ բախումն բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան ։
Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից եւ գիտակցում կորուստը։
Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից եւ ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ եւ արդար ընտրության իրավունքը։
Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների եւ իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։
Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։
Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։ Առանց Նիկոլ Հայաստան»։
Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։ Այս...
Опубликовано Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan Понедельник, 7 декабря 2020 г.





























