Գերմանիայի կառավարության համար գնալով դժվարանում է կանխել Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

Չնայած մինչ այժմ Գերմանիան դեմ էր Անկարայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշմանը, Թուրքիան ոչինչ չի ձեռնարկել Միջերկրական ծովում լարվածությունը մեղմելու կամ բարեփոխումներ մտցնելու համար, որոնք կարող են վերականգնել վստահությունը երկրի դատական համակարգի նկատմամբ: «Վստահությունը պահպանելու համար Եվրամիությունը չի կարող խուսափել պատժամիջոցներից: Դրանք մոտ են»,- գրում է թերթը:

Նախկինում սպառնալիքներն ու խորհրդանշական պատժամիջոցները չեն աշխատել, քանի որ չի հաջողվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել փոխել կուրսը: «Ցավալի է, բայց սա (ԵՄ պատժամիջոցները - խմբ.) նույնպես դժվար թե փոխի Անկարայի պահվածքը»: