Մահացել է ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Եվգենի Շապոշնիկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Զինվորական առաջնորդների ակումբի» շտաբի ղեկավար Նիկոլայ Դերյաբինին:

Շապոշնիկովը 78 տարեկան էր: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա Միտիշչիի Դաշնային ռազմահուշահամալիրի գերեզմանատանը:

Շապոշնիկովը ԽՍՀՄ պաշտպանության նախարար է եղել 1991-ի օգոստոսից մինչ դրա փլուզման պահը: Նա այդ պաշտոնում նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի (ГКЧП) ձախողումից հետո հեղաշրջմանը մասնակցած Դմիտրի Յազովի փոխարեն: Հեղաշրջման ընթացքում այն ժամանակ ՌՕՈՒ հրամանատար Շապոշնիկովը համոզել էր Յազովին զորքերը դուրս բերել Մոսկվայից՝ զոհերից խուսափելու համար:

1990-ականներին Շապոշնիկովն աշխատել է որպես «Աերոֆլոտի» գլխավոր տնօրեն, այնուհետեւ՝ Ռուսաստանի նախագահի օգնական: 2003 թվականից նա «Սուխոյի ՄՎԲ»-ի կառավարման անդամ էր: