Առաջին անգամ գերմանական հետախուզությունը հսկողության տակ է առել կառավարության` կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ բողոքող մի խումբ ցուցարարներին` շարժման մեջ ծայրահեղ աջ ծայրահեղականների աճող ազդեցության մասին նախազգուշացումներից հետո, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Բադեն-Վյուրթեմբերգի ներքին հետախուզական ծառայությունը հսկողության տակ է առել Querdenken 711 կոչվող խումբը, հայտնում է Spiegel-ը` վկայակոչելով աղբյուրներն անվտանգության մարմիններում:
Querdenken 711-ը հիմնադրվել է Շտուտգարտում եւ ամբողջ երկրում բողոքի ցույցերն առաջ տանող շարժման աղբյուրն է համարվում:
Թերթը գրում է, որ ուժայիններին հատկապես անհանգստացրել է ցուցարարների` Ամանորի նախօրեին Բեռլինում մեծ ցույց կազմակերպելու կոչերը, որն անցկացվում է ծայրահեղ աջ Reichsbuerger շարժման կողմից:
Reichsbuerger-ի (Ռեյխի քաղաքացիներ) անդամները ժամանակակից Գերմանիան որպես օրինական պետություն չեն ճանաչում եւ պնդում են, որ «գերմանական ռեյխը» դեռ կենդանի է` չնայած նացիստական Գերմանիայի պարտությանը Երկրորդ համաշխարհային պատերազմում:





























