Վարչապետի կրտսեր դստեր՝ Արփիի խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկվել են Ստեփանակերտում գործող հացատուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:

Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»,- գրել է նա։

Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք...

Опубликовано Anna Hakobyan Среда, 9 декабря 2020 г.