Դեկտեմբերի 7-ի երեկոյան Արեգակից արտանետված պլազմայի ամպը հասել է Երկիր: Այս մասին նշված է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Արեգակնային գազի խիտ զանգվածների շփումը Երկրի հետ գրանցվել է Երեւանի ժամանակով 5.00-ի սահմաններում:
Մոլորակը գրեթե մեկ օր ընկղմվելու է արեգակնային նյութի մեջ:
Ամպի ազդեցությունը կանդրադառնա տիեզերական սարքավորումների ճառագայթային բեռի կտրուկ աճի եւ Երկրի մակերեւույթի մոտ մագնիսական դաշտի տատանումների վրա:





























