Ամբողջ Թուրքիայում իմամները Թուրքիայի կրոնական հարցերով բարձրագույն պետական մարմնի՝ Diyanet նախաձեռնության շրջանակում հավատացյալներին կոչ կանեն աղոթել անձրեւի համար, հայտնում է BirGün պարբերականը:

Այս ուրբաթ քարոզչությունը կոչվում է «Ջուր. կյանքի եւ ապաքինման աղբյուր»: Իմամները երաշտի մտավախությունների պատճառով կնախազգուշացնեն ջրի անօգուտ ծախս չկատարել:

Անցյալ շաբաթ Քոնյա կենտրոնական նահանգի ֆերմերները եւ գյուղատնտեսական ասոցիացիաները նախազգուշացրել էին վերջին վեց ամիսներին տեղումների բացակայության պատճառով անբերրիության մասին: Անձրեւի բացակայությունը ուժգին հարվածել է ցորենի եւ գարու ցանքսերին: