ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառվող դաշնային ֆինանսավորումը մեկ շաբաթով երկարաձգելու մասին օրենք է ստորագրել, որպեսզի խուսափի կառավարության աշխատանքի դադարեցումից եւ ավելի շատ ժամանակ տրամադրի կորոնավիրուսից օգնության մասին եւ ընդհանուր ծախսերի մասին օրինագծի բանակցություններին, հաղորդում է Reuters-ը:

Սենատն օրենքն ընդունել է ուրբաթ այն բանից հետո, երբ այն հավանություն է ստացել Ներկայացուցիչների պալատի կողմից:

Առանց այդ օրենքի ընդունման կառավարական ծրագրերի մեծ մասին սպառնում էր մասնակի դադարեցում՝ օդանավակայաններից մինչեւ ազգային պարկեր եւ Պետդեպի ծրագրեր:

Մինչեւ վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 18-ը, մեկ շաբաթ առաջ Կոնգրեսը կկենտրոնանա 1,4 տրիլիոն դոլարի չափով օրինագծի ընդունման վրա՝ մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը իշխանության դաշնային մարմինների գործունեությունն ապահովելու համար:

Եթե մինչ այդ չհաջողվի համաձայնության հասնել, Կոնգրեսը ստիպված կլինի կամ հերթական օրենքն ընդունել ֆինանսավորումը դադարեցնելու մասին կամ փակել կառավարությունը: